Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               

Առանց ազգային տվյալների ոչինչ հնարավոր չէ այս տեխնոլոգիական դարում

Առանց ազգային տվյալների ոչինչ հնարավոր չէ այս տեխնոլոգիական դարում
18.07.2025 | 18:08

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու այնպիսի հեղափոխական տեխնոլոգիա, ինչպիսին է արհեստական բանականությունը, թարս վարունգի նման է աճում Հայաստանում՝ աղմուկ֊աղաղակով, այսպես կոչված, «պռադվինուտիների» հիացական ճիչերով։

Պատճառները շատ ճղճիմ են, հարգելի հայրենակիցներ։

Հայաստանում երբեք չի եղել ՏՏ մասնագետների լիարժեք ու ինքնուրույն խավ։ Բոլոնյան համակարգով կրթված, ապազգսյին, եսակենտրոն ու հատվածական՝ ոչ համակարգային գիտակցություն ունեցողները տարիների ընթացքում ձևավորել են դրսի երկրներին ու վերազգային կորպորացիաներին սպասարկող՝ լաքեյական ծառայություններ մատուցող հանրություն։ Կարճ ասած, փոդրաթչիությունն է նրանց ճշմարիտ բնութագրությունը։

«Թավշյա հեղափոխությամբ» մինչև 50-հազարանոց այդ «բանակը» վերածվեց կոլաբորացիոնիստների խառնակույտի, որը մկան նման պետության շտեմարաններից առատորեն կրում՝ գողանում է բարիքներ առանց որևէ նպատակի, չծառայելով որևէ ազգային շահի։

Նրանց փիառ-ակցիաները շատացել են այս վերջին տարիներին, որոնք միմիայն ծառայում են նեղ կորպորատիվ շահերի։

Իսկ Հայաստանի շահերի տեսանկյունից արդյունք բացարձակապես չկա։

Դուք չեք էլ հիշում նրանց աղմկալի միջոցառումների՝ ցուցահանդեսների արդյունքերը, որովհետև բան չկա հիշելու։

Եթե Միջին Արևելքի անանուն ինժեներները իրենց անհերքելի ներդրումն ունեն սեփական անվտանգության գործում, ապա Հայաստանի 50-հազարանոց համայնքը միայն թոզ է փչում շարունակաբար իր գլոբալիզմով ու դրսի հետ ինտեգրացմամբ, կարծես թե իրենց տերերն են լուծելու մեր ազգային խնդիրները։ Վերջին բրյուսելյան հանդիպումն էլ օրինակ, թե պիղծ բռնապետին, որի վերջին բռնաճնշումները Եկեղեցու, ազգային արժեքների դեմ, անվերջ դավաճանական զիջողականությունը, ինչպիսի խանդավառությամբ էին ընդունում եվրոպական բոսերը։

Բնակաբար այս հանրությունը չի հասկանում, որ առանց տեղական՝ ազգային տվյալների ոչինչ հնարավոր չէ այս տեխնոլոգիական դարում, երբ խնդիրները լուծվում են մեքենայական խորն ուսուցմամբ (Deep Learning), իսկ այն գործում է մինչև 95 տոկոս մեծ տվյալների հաշվին։

Կարճ ասած՝ առանց տվյալների՝ տեղական տվյալների հավաքման ու մշակման կենտրոնների, այս մասնագետները նման են լողորդների, որոնց լողավազանն առանց ջրի է։

Դրա համար էլ դուք միայն լսում եք դրանցից, թե ինչքան հաճելի է լողալ օտարերկյա ծովերում և օվկիանոսներում։

Իսկ ցավալին 44-օրյա պատերազմում զոհված Սևակ Մնացականյանի մարգարեության անտեսումն է, երբ նա ասում էր, որ ժամանակակից պատերազմները սկսվում են, երբ կողմերից մեկը պարտվում է խաղաղ ոլորտներում։ Ներկա «էլիտայի» այս պարտվողականությունը մինչև օրս շարունակվում է, չնայած վաղուց թևակոխել ենք խրոնիկ ու հիբրիդային պատերազմների փուլ։

Դեգրադացված ու խեղաթյուրված այս համակարգը փլուզվում է։

Վայ նրանց, ովքեր կմնան այդ ավերակների տակ՝ առանց սթափվելու։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 273

Մեկնաբանություններ